ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Արևը, ամառը, փոթորիկները

Արևը, ամառը, փոթորիկները
15.07.2012 | 22:19

Հուլիսի 12-ին արևային պլազմայի հզոր արտանետում է եղել, որը մագնիսական փոթորիկների պատճառ է դարձել Երկրի վրա հուլիսի 14-ից: Արևային էներգիայի այս բռնկումը հզորությամբ դասվում է բարձրագույն կատեգորիայի շարքում: Մագնիսական փոթորիկը ավանդաբար անդրադառնում է երկրաբնակների ինքնազգացողության վրա` հիմնականում վատ են զգում սրտային հիվանդություններ ունեցողները, բարձրանում է արյան ճնշումը: Ֆիզիկոսները զգուշացնում են, որ առաջիկայում նման փոթորիկները հաճախանալու են, քանի որ Արևը կուտակել է բավականաչափ էներգիա, որը և պատրաստվում է պլազմայի տեսքով արտանետել: Ռենտգեն ճառագայթման հզորության համապատասխան` պայթյունները արևի վրա բաժանվում են 5 դասի` A, B, C, M և X: Նվազագույն A 0.0 դասը համապատասխանում է Երկրի ուղեծրում 10 նանովատի մեկ քառակուսի մետրի վրա: Ամեն հաջորդ աստիճանում հզորությունն ավելանում է 10 անգամ:

Արևային բռնկումները բավականաչափ վտանգավոր են նաև տեխնիկայի համար` հատկապես էլեկտրոնային սարքերի և հեռահաղորդակցության միջոցների անխաթար աշխատանքի:

Դիտվել է՝ 5181

Մեկնաբանություններ